12/05/2010 09:28
Մեծ Բրիտանիայի վարչապետ դարձավ Դեվիդ Քեմերոնը
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ դարձավ պահպանողական Դեվիդ Քեմերոնը, ով այդ պաշտոնում փոխարինեց Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Գորդոն Բրաունին: Նախօրեին երեկոյան, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մոտ ընդունելությունից հետո, Դեվիդ Քեմերոնը ժամանեց կառավարության ղեկավարի նստավայր:
Ինչպես հաղորդում է BBC-ն, բրիտանական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնել է կառավարություն ձևավորել պահպանողականների հետ: Այսպիսով, 1940 թվականից ի վեր, երբ դադարեցրեց իր գործունեությունը Նեվիլ Չեմբերլենի կառավարությունը, Բրիտանիան ունեցավ առաջին կոալիցիոն կառավարությունը:
Համաձայն պահպանողականների և լիբերալ-դեմոկրատների միջև պայմանավորվածության` վերջիններիս առաջնորդ Նիկ Քլեգը կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը: