12/05/2010 17:40
Ղարաբաղի հիմնահարցի շուրջ Մոսկվան կխորհրդակցի նաև Անկարայի հետ
Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ ռուսաստանյան կողմը մտադիր է այսուհետ ևս առաջ մղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, և խորհրդակցելու է հարցի շուրջ, այդ թվում նաև` թուրք գործընկերների հետ:
«Մենք առաջ ենք մղելու այդ գործընթացը` օգտագործելով Ռուսաստանի Դաշնության բոլոր հնարավորությունները, հեղինակությունն ու ազդեցությունը: Բնականաբար, կխորհրդակցենք նաև թուրք գործընկերների հետ»,- ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ասել է ՌԴ նախագահը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին, որ վերջինս իր առաջարկություններն է ներկայացրել Եվրոպական անվտանգության պայմանագրի ռուսաստանյան նախագծի վերաբերյալ: