12/05/2010 12:35
Օrange Armenia-ի պիլոտային նախագիծը հատուկ մրցանակ է ստացել
Փարիզում կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ Orange Armenia-ի “T.I.GR A.N” (Tower InterGRated. Armenian Network) պիլոտային նախագիծը Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից ստացել է հատուկ մրցանակ նորարարության համար: Կարճ ժամանակում Orange Armenia-ն կյանքի է կոչել մի նախագիծ, որը ոչ միայն կհարստացնի Ֆրանս Տելեկոմ/Orange-ի փորձը, այլ նաև թույլ կտա կառուցել շարժական կապի ցանց շատ ավելի քիչ ծախսերով և ժամկետներում:
Մինչ այս նախագիծը բջջային կայանների սարքավորումները տեղադրվում էին գետնին` աշտարակի կողքին, հատուկ բետոնե սալիկի վրա: TIGRAN-ի նորարարությունը կայանի յուրահատուկ կառուցվածքն է. սարքավորումներն այժմ տեղադրվում են անմիջապես աշտարակի ներսում տեղադրված հատուկ պլատֆորմի վրա: Այս նոր մոտեցումը թույլ է տալիս օպտիմալացնել աշտարակների նախագծումն ու կառուցումը տեղի, կառուցման և ծախսերի առումով:
«Ես երջանիկ եմ ղեկավարել այս թիմը, որը լի է նոր մտքերով: TIGRAN-ի թիմը կազմված է հայ և ֆրանսիացի ինժեներներից, և այն նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Մենք մեծ Խմբի մասն ենք կազմում, և TIGRAN-ի սկզբունքն ապագայում կօգտագործվի այլ վայրերում բջջային ցանցերի կառուցման ժամանակ: Orange Armenia-ն իսկապես հպարտ է այս ներդրման համար», ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Նախագիծը ծնվել է անցյալ տարի, երբ Orange-ը մեկնարկեց ցանցի կառուցման առաջին փուլը, և առաջին TIGRAN աշտարակը տեղադրվել է 2009թ. հունիսին: Մինչ օրս արդեն կառուցվել է ավելի քան 100 աշտարակ այս նոր սկզբունքով: Այս մասին հայտնեցին Orange Armenia- ի հասարակայնության հետ կապերի բաժնից: