12/05/2010 17:49
Չեռնոգորցիներն ուժեղ էին հայ թենիսիստներից
Հունաստանում մեկնարկել է թենիսի «Դևիսի գավաթի» խաղարկությունը եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի թիմերի մասնակցությամբ: Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը Չեռնոգորիայի թիմն էր: Մեր թենիսիստները, ցավոք, 0:3 հաշվով պարտություն կրեցին: Հարություն Սոֆյանը զիջեց Դանիել Դանկովիչին, Խաչատուր Խաչատրյանը` Գորան Տեսիչին: Զուգախաղում Խաչատրյանն ու Սոֆյանը 1:6, 2:6 հաշվով պարտվեցին Լյուբոմիր Սելեբիչ-Նեմանյա Կոնտիչ զույգին:
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը Սան Մարինոյի ընտրանին է: