13/05/2010 15:20
Աղասի Ինանցը հերթական հաղթանակը տոնեց
Սարաևոյում (Բոսնիա և Հերցեգովինա) անցկացվող օփենի 8-րդ տուրում Աղասի Ինանցն անընդմեջ երրորդ հաղթանակը տոնեց. նա 24 հնարավորից վաստակել է 16 միավոր և ընդամենը երեք միավորով է զիջում առաջատարներին: Իսկ գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց և իր միավորների թիվը հասցրեց 12-ի: Մրցաշարային աղյուսակը 19-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Վան Հաոն (Չինաստան), Տիմոֆեևը (Ռուսաստան), Բոլոգանը (Մոլդովա) և Կովաչևիչը (Սերբիա):
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա: Դավիթ Պետրոսյանն արդեն կորցրել է առաջատարներին հետապնդելու բոլոր հնարավորությունները, իսկ Աղասի Ինանցը հաղթելու ռեալ շանսեր ունի:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի համար` 1 միավոր: