13/05/2010 09:37
«Ռասպադսկայա» հանքավայրում զոհվածների թիվը հասել է 66-ի
ՌԴ Կեմերովոյի շրջանի «Ռասպադսկայա» հանքավայրում պայթյունների հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 66-ի: Այս մասին, համաձայն Ինտերֆաքս գործակալության, հայտնել է ՌԴ ԱԻՆ գլխավոր փորձագետ Պավել Պլատը:
Նրա փոխանցմամբ` փրկարարները հայտնաբերել են ևս 6 դիակ:
«Այսպիսով, զոհերի թիվն ավելացել է մինչև 66 մարդ, 24 մարդու ճակատագիր մնում է անհայտ», - ասել է Պլատը:
Հիշեցնենք, որ ՌԴ Կեմերովոյի շրջանի Մեժդուռեչենսկ քաղաքի «Ռասպադսկայա» հանքավայրում երկու պայթյուն է տեղի ունեցել մայիսի 9-ի գիշերը: