14/05/2010 15:19
Ա. Մալհոտրա. «Հայկական կոնյակը գնալով ավելի հայտնի է դառնում»
Այս տարի առաջին անգամ Հնդկաստանում կազմակերպվելու է հայկական ապրանքների ցուցահանդես: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, պատգամավոր Մարտին Սարգսյանը:
«Դա կլինի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մեր գործընկերների հետ միասին պայմանավորվածութուն արդեն ձեռք է բերվել և հայկական ընկերություններն արդեն ցանկություն են հայտնել մասնակցել»,- շեշտեց Մ. Սարգսյանը:
Ըստ նրա, հայկական ապարանքների ցուցադրությունը Հնդկաստանում հնարավորություն կտա նոր շուկաներ գտնել: Ներկայումս ԱԱՊ-ն գործընկերների հետ մշակում է այն ապրանքների ցանկը, որոնք կհետաքրքեն Հնդկաստանի սպառողներին: Մ. Սարգսյանի կարծիքով, դա հինականում ոգելից և ոչ ոգելից խմիչքները, հյութերն են, որոնցով մեր արտադրողները ի վիճակի կլինեն մրցել այնտեղի շուկայում:
Պատգամավորի գնահտմամբ, նման միջոցառումները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, նաև լուծում են բարոյահոգեբանական խնդիր:
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան նույնպես կարևորեց իր հայրենիքում հայկական ապրանքների ցուցադրությունը և ընդգծեց. «Կարծում եմ, որ հայկական կոնյակը շատ լավ արձագանք կունենա, քանի որ կոնյակը գնալով ավելի հայտնի է դառնում և հավանում են»:
Նշենք, որ 2009 թ-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 46 մլն դոլար, որից ներմուծումը` 44 մլն, իսկ արտահանումը` 2 մլն: