14/05/2010 10:04
Բակիևի կողմնակիցները մտադիր են բազմահազար հանրահավաք անցկացնել
Ղրղզստանի պաշտոնանկ նախագահ Կուրմանբեկ Բակիևի կողմնակիցներն այսօր մտադիր են բազմահազար հանրահավաք անցկացնել Ջալալ-Աբադ քաղաքում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, վկայակոչելով «24.կգ» ղրղզական գործակալությանը, այժմ ցուցարարները հավաքվում են շրջանի ղեկավարության շենքի մոտ:
«Սպասվում է, որ այսօր Բակիևի աջակցության հանրահավաքին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ», - հայտնել է Բակիևի պաշտպանության կոմիտեի անդամ Ժանարա Մոլդոկուլովան:
Նա հայտարարել է, որ Կուրմանբեկ Բակիևը օրինական նախագահ է, իսկ շրջանի ղեկավարն է Պայզուլլաբեկ Ռահմանովը: