14/05/2010 12:52
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Ղարաբաղյան հակամարտության մասին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի Կովկասում խնդիրների լուծմանը: Այս մասին, ըստ Ինտերֆաքսի, այսօր կայացած ասուլիսին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Հուսով եմ, որ առաջընթացը, որն այսօրվա դրությամբ գրանցվել է ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ, կնպաստի այն հակասությունների հանգույցի ամբողջական և վերջնական հանգուցալուծմանը, որոնք այսօր առկա են Կովկասում», - ասել է Ն.Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է իրադրությունը կարգավորելու և ճգնաժամային իրավիճակներից խուսափելու առումով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների «լուրջ ջանքերը»: