14/05/2010 11:05
Բրազիլացի կրթության նախարարը զոհվել է ավիավթարի ժամանակ
Բրազիլիայի Ամազոնասի նահանգի մայրաքաղաք Մանաուսում ավիավթարի հետևանքով 6 մարդ է զոհվել,- տեղեկացնում է Նյուզ.ռու-ն:
Ինքնաթիռը դեռևս անհայտ պատճառներով թռիչքից հետո կորցրել է ղեկավարումը և ընկել կրոնական առաքելության տարածքում, բնակելի տներից ոչ հեռու:
Անկման վայրում հրդեհ է բռնկվել, ինքնաթիռում գտնվող մարդիկ բոլորը զոհվել են: Զոհերի թվում է Բրազիլիայի Սինտիա նահանգի կրթության նախարար Ռեժիա Գոմիսը և նրա 4 օգնականները:
Ավիավթարի կապակցությամբ Ամազոնաս նահանգում սուգ է հայտարարվել: