14/05/2010 14:50
Ա.Վարդանյան. Ճգնաժամը Հիմնադրամի գործունեության վրա չի ազդել
Գլոբալ տնտեսական ճգնաժամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2009 թվականի գործունեության վրա չի ազդել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Ճգնաժամը պետք է մեր վրա ազդեր նախորդ տարում»,- ասաց նա, նշելով, որ 2008 թվականի գործունեության արդյունքում հավաքագրվել էր շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար:
«Ավելանում է բարերարների քանակը: Նույնիսկ եթե մարդու կողմից տրված գումարի քանակը մի քիչ իջնում է, մեծանում է նվիրատուների քանակը, և դրա հըաշվին մենք ապահովումն ենք գումարների շարունակական հոսքը»,- ասաց Ա.Վարդանյանը: