14/05/2010 13:33
Հայկական պատվիրակությունը` Կատալոնիայի բաց առաջնությունում
Հունիսի 10-ից 12-ը Իսպանիայի Բարսելոն քաղաքում տեղի է ունենալու դոմինոյի 7-րդ բաց համագումարը, որի ընթացքում կքննարկվեն զարգացման հետագա քայլերի վերաբերյալ հարցերը: Այս մասին մեր թղթակցին հայտնեցին մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայից: Համագումարին, ի դեպ, մասնակցելու են աշխարհի մոտ 40 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Տեղեկացնենք, որ համագումարի պատվիրակների թվում է նաև Հայաստանի դոմինոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաղդասարյանը, իսկ հունիսի 13-ից 14-ը դոմինոյի մեր վարպետները կմասնակցեն Կատալոնիայի բաց առաջնությանը: