14/05/2010 10:38
Airzena-ն հարցում է ուղարկել ՌԴ Տրանսպորտի նախարարություն
Վրացական Airzena - Georgian Airways ավիաընկերությունը հարցում է ուղարկել ՌԴ Տրանսպորտի նախարարություն` Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի 12 ուղիղ չարտերային չվերթի ակնկալիքով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք հարցում ենք ուղարկել և սպասում ենք պատասխանի: Կարծում ենք, որ պատասխանը դրական կլինի», - հայտնել է Georgian Airways-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նինո Գիորգոբանին:
Նա նաև նշել է, որ Airzena-ն պատրաստ է կանոնավոր չվերթներ իրականացնել, եթե «կառավարությունները ճիշտ քաղաքական որոշում ընդունեն»:
Միևնույն ժամանակ Գիորգոբանին հույս է հայտնել, որ ավիահաղորդակցության վերականգնումը «շահարկումների թեմա» չի դառնա քաղաքական գործիչների համար: