14/05/2010 12:34
Հակոբյանը Մամեդյարովի հետ պարտիայում բավարարվեց կես միավորով
Աստրախանում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի վերջին մրցաշարի 4-րդ տուրում Ռուսաստանի ներկայացուցիչ Էռնեստո Ինարկիևը սևերով առավելության հասավ Վասիլի Իվանչուկի նկատմամբ և միացավ առաջատարների խմբին: Հաշվետու տուրից հետո միանգամից 6 շախմատիստներ իրենց ակտիվում 2,5-ական միավոր ունեն: Մյուս 6 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Վլադիմիր Հակոբյանն սպիտակներով, ցավոք, այնքան էլ լավ չխաղարկեց իսպանական պարտիան ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: 20-րդ քայլից հետո ադրբեջանցի գրոսմայստերն ավելի լավ խաղային հեռանկարներ ուներ` երկու փղի առավելություն և ավելի ակտիվ խաղաքարեր: Սակայն Մամեդյարովին չհաջողվեց ուժեղ շարունակություն գտնել: Արդյունքում սպիտակներն անցումային ճակատ ստացան թագուհու եզրում, ինչի շնորհիվ լիովին հավասարեցրեցին խաղը: Որոշ խաղաքարերի փոխանակումից հետո պարզ դարձավ, որ Հակոբյանն ու Մամեդյարովը կեսական միավոր կվաստակեն:
4-րդ տուր. 13.05.10
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 0,5:0,5
Պետեր Լեկո (Հունգարիա)-Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) 0,5:0,5
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան) 0:1
Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան) 0,5:0,5
Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Վան Յուե (Չինաստան) 0,5:0,5
Պավել Էլյանով (Ուկրաինա)-Վուգար Հաշիմով (Ադրբեջան) 0,5:0,5
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 0,5:0,5
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 0,5:0,5
1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 d6 8. c3 O-O 9. h3 Nb8 10. d4 Nbd7 11. Nbd2 Bb7 12. Bc2 Re8 13. Nf1 Bf8 14. Ng3 g6 15. b3 Rb8 16. a4 d5 17. axb5 axb5 18. Bg5 h6 19. Bh4 dxe4 20. Bxf6 Nxf6 21. Nxe5 b4 22. c4 c5 23. Nxe4 cxd4 24. Nxf6+ Qxf6 25. Ra5 Rbd8 26. Bd3 h5 27. Qd2 Re7 28. Bf1 d3 29. Nxd3 { [%clk 0:18.18] } Qc3 30. Qxc3 { [%clk 0:17.22] } bxc3 31. Rc1 { [%clk 0:15.15] } Bh6 32. f4 { [%clk 0:14.20] } Re3 33. Nc5 { [%clk 0:14.12] } Bc6 34. Ra6 { [%clk 0:13.14] } Rc8 35. Nd3 { [%clk 0:10.59] } h4 36. Rxc3 { [%clk 0:08.16] } Bxf4 37. b4 { [%clk 0:06.39] } Rg3 { [%clk0:13.35] } 38. Raa3 { [%clk 0:03.26] } Be3+ { [%clk 0:07.59] } 39. Kh2 {[%clk 0:03.17] } Bd4 { [%clk 0:03.43] } 40. Rcb3 Re8 41. b5 Bb7 42. c5 Bd5 43. Ra4 Bxc5 44. Nxc5 Bxb3 45. Rxh4 Rge3 46. b6 Kg7 47. Na6 { [%clk 0:18.17] } Bd5 48. Nc7 { [%clk 0:17.27] } R8e5 49. Nxd5 { [%clk 0:11.39] } Rxd5 50. b7 { [%clk 0:11.30] } Rb3 51. Bc4 { [%clk 0:10.21] } Rdb5 52. Bxb3 { [%clk 0:09.43] } Rxb3 53. Rc4 { [%clk 0:09.30] } Rxb7 1/2:1/2:
Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո
1. Պետեր Լեկո (Հունգարիա)-2,5
2. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-2,5
3. Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-2,5
4. Բորիս Գելֆանդ (Իսրայել)-2,5
5. Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-2,5
6. Պավել Էլյանով (Ուկրաինա)-2,5
7. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-2
8. Վան Յուե (Չինաստան)-2
9. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-2
10. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-1,5
11. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-1,5
12. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-1,5
13. Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-1,5
14. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-1
5-րդ տուր. 14.05.10
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)
Վան Յուե (Չինաստան)-Պավել Էլյանով (Ուկրաինա)
Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել)
Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Պետեր Լեկո (Հունգարիա)