15/05/2010 11:08
Մեծ Բրիտանիան ակտիվացնում է Իրանի վրա «խաղաղ ճնշումը»
Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը մտադիր է ակտիվացնել Իրանի վրա «խաղաղ ճնշումը»: «Մենք ռազմական գործողությունների իրականացման կողմնակից չենք այդ երկրի հանդեպ», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Այս մասին տեղեկացնում է Իտառ-Տասսը` վկայակոչելով Պի-Բի-էՍ հեռուստաընկերությանը ԱԳՆ ղեկավարի տված հարցազրույցը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս նոր կոալիցիոն կառավարությունը կարող է մշակել Իրանի հանդեպ միասնական քաղաքականություն, եթե լիբերալ-դեմոկրատները կտրուկ ելույթ են ունենում իրավիճակի ռազմական ճանապարհով լուծման դեմ, իսկ պահպանողականները, որոնց թվին պատկանում է Հեյգը, այն չեն բացառում:
Նախարարը նկատել է. «Ներկայումս մենք նույնպես կոչ չենք անում ռազմական գործողությունների: Եվ եթե մենք այդ հարցի շուրջ ունեինք որոշ տարակարծություններ, ն այժմ դրանք մակերևույթին չեն»:
«Մենք միասնական ենք անհրաժեշտ պատժամիջոցների խստացման շուրջ»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը,- Մենք երբեք չենք բացառել այն, որ կսատարենք ռազմական գործողությունները, սակայն միանշանակ ասում ենք, որ այսօր չենք հանդիսանում դրա կողմնակիցը»:
«Մենք դրան կոչ չենք անում և հենց դրա համար ցանկանում ենք ակտիվացնել Իրանի վրա խաղաղ ճնշումը», »,- հայտարարել է Հեյգը: