15/05/2010 09:40
Ղրղզստանի հարավում բախումների հետևանքով 63 մարդ է վիրավորվել
Ղրղզստանի ժամանակավոր կառավարության կողմնակիցներն ազատել են Կուրմանբեկ Բակիևին պաշտպանողների կողմից գրավված` հանրապետության հարավում գտնվող երեք շրջանների վարչական շենքերը: Սակայն Ջալալ-Աբադում ընդհարումները վերածվել են զինված բախումների:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, համաձայն պաշտոնական տվյալների` Ղրղզստանի հարավում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ, 63 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Երեկոյան ժամանակավոր կառավարության կողմնակիցներն այրել են Կուրմանբեկ Բակիևի հարազատներին պատկանող տները:
Նոր իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրում են Բակիևի ընտանիքին: Երկրի Պետանվտանգության ծառայության համաձայն` Ղրղզստանի հարավում զանգվածային անկարգությունները ֆինանսավորում է նախկին նախագահի ավագ որդին` Մարատ Բակիևը: