15/05/2010 10:32
Կեմերովոյի շրջանում սգո օր է հայտարարված
Մայիսի 15-ին Ռուսաստանի Կեմերովոյի շրջանում սգո օր է հայտարարված` «Ռասպադսկայա» հանքահորում զոհվածների համար:
Զոհվել է 66 մարդ` հանքափորներ և փրկարարներ: 24 հանքափորի ճակատագիր անհայտ է մնում: Պայթյունների հետևանքով ստացված վնասվածքներով 84 տուժածներ գտնվում են հիվանդանոցներում:
Ինչպես հայտնում է Վեստի.ռու-ն, Մեժդուռեչենսկում այսօր տեղի կունենա սգո երթ, որից հետո կկատարվի հիշատակման արարողություն:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ի գիշերը «Ռասպադսկայա» հանքահորում տեղի էր ունեցել մեթանի 2 պայթյուն: