15/05/2010 09:54
Թուրքիան և Հունաստանը` հարաբերությունների բարելավման մասին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Հունաստան նպաստել է երկու երկրների միջև ձևավորված ոչ սովորական հարաբերությունների բարելավմանը: Այս մասին, ըստ Ինտերֆաքսի, հայտարարել են Աթենքում և Անկարաույմ:
«Մեծ քայլ է արված` հարաբերությունների բարելավման, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ», - ասվում է Աթենքում տեղի ունեցած Հունաստանի և Թուրքիայի համագործակցության Բարձր խորհրդակցության արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության տեքստում: