15/05/2010 11:30
Պան Գի Մունն անհանգստացած է Ղրղզստանում տիրող իրավիճակով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն է արտահայտել Ղրղզստանի հարավում` Օշում, Ջալալ-Աբադում, և Բատկենում պետական հաստատությունների գրավման ժամանակ բռնությունների և զոհերի կապակցությամբ: Այդ մասին, ըստ Ինտերֆաքսի, հայտարարել է քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օրինականության և հանգստության պահպանումը: Պան Գի Մունը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և լուծել խնդիրները` երկխոսության միջոցով: