15/05/2010 12:32
Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց նաև Հաշիմովի հետ
Աստրախանում ընթացող ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան Պրիի» 5-րդ տուրում տոնած հաղթանակի շնորհիվ ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովը հայտնվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Հաշվետու տուրում հաջողության հասավ նաև ուկրաինացի մեկ այլ շախմատիստ` Վասիլի Իվանչուկը, ով սպիտակներով առավելության հասավ իր հայրենակցի` Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը մրցակցեց ադրբեջանցի Վուգար Հաշիմովի հետ: Իսպանական պարտիայում սպիտակներով հանդես եկող Հաշիմովը բավական ուժեղ ճնշում գործադրեց Հակոբյանի պաշտպանական դիրքերի վրա: Հայ գրոսմայստերը զինվոր զոհաբերեց` հուսալով, որ կհասնի քայլի կրկնության, ինչը, ի վերջո, տեղի ունեցավ: Կողմերը կեսական միավոր վաստակեցին: Այժմ Վլադիմիր Հակոբյանը 2 միավորով աղյուսակը եզրափակող 6 շախմատիստների թվում է:
Ավելացնենք, որ 6-րդ տուրի պարտիաները կկայանան մայիսի 16-ին:
5-րդ տուր. 14.05.10
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 0,5:0,5
Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) 0,5:0,5
Վան Յուե (Չինաստան)-Պավել Էլյանով (Ուկրաինա) 0:1
Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) 0,5:0,5
Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) 0,5:0,5
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 0:1
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Պետեր Լեկո (Հունգարիա) 0,5:0,5
Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) 0,5:0,5
1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 d6 8. c3 O-O 9. h3 Na5 10. Bc2 c5 11. d4 Qc7 12. Nbd2 cxd4 13. cxd4 Nc6 14. a3 exd4 15. Nb3 Bb7 16. Nbxd4 Nxd4 17. Nxd4 Rfe8 18. Bf4 Bf8 19. f3 Nh5 20. Bh2 g6 21. Bb3 Bg7 22. Kh1 Be5 23. Rc1 Qb6 24. Ne2 d5 25. Bxd5 Bxh2 26. Kxh2 Rad8 27. Nc3 Bxd5 28. Nxd5 Qb8+ 29. Kh1 Ng3+ 30. Kg1 Qa7+ 31. Kh2 Qb8 32. Kg1 Qa7+ 33. Kh2 Qb8 1/2:1/2:
Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո
1. Պավել Էլյանով (Ուկրաինա)-3,5
2. Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-3
3. Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-3
4. Պետեր Լեկո (Հունգարիա)-3
5. Բորիս Գելֆանդ (Իսրայել)-3
6. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-2,5
7. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-2,5
8. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-2,5
9. Վան Յուե (Չինաստան)-2
10. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-2
11. Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-2
12. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-2
13. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-2
14. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-2
6-րդ տուր. 16.05.10
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Պետեր Լեկո (Հունգարիա)
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)
Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)
Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)
Պավել Էլյանով (Ուկրաինա)-Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-Վան Յուե (Չինաստան)
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-Վուգար Հաշիմով (Ադրբեջան)