17/05/2010 11:25
Հոնգկոնգում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Հոնգկոնգում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, 255-ը վիրավորվել են: Թայլանդի մայրաքաղաքում շարունակվում են բախումները կառավարական զորքերի և ընդդիմության կողմնակիցների միջև:
Ինչպես հաղորդում է ՌԲԿ.ռու-ն, վկայակոչելով Associated press-ին, Հոնգկոնգի խաղաղ բնակիչները պահանջում են ՄԱԿ-ի միջամտությունը, սակայն կառավարությունը հայտարարում է, որ միջամտության անհրաժեշտություն չկա և ինքուրույն կհաղթահարի բողոքողների դիմադրությունը:
Այժմ «կարմիր վերնաշապիկները» քաղաքի տարբեր հատվածներում արգելապատնեշներ են կառուցել` օգտագործելով անիվներ, շինարարական և ձեռքի տակ ընկած այլ առարկաներ:
Թայլանդի` արտակարգ դրություն հայտարարած նահանգների թիվը շարունակում է աճել: Այժմ արտակարգ դրության ռեժիմը գործում է երկրի 17 նահանգներում:
«Կարմիր վերնաշապիկները» Թայլանդի մայրաքաղաքում բողոքի ակցիներ են անում 2010թ.-ի մարտից: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում: