17/05/2010 12:48
Բիշքեկում շուրջ 4 հազար մարդ է դուրս եկել հանրահավաքի
Բիշքեկում ընթանում է Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը ձևավորող քաղաքական ուժերի շուրջ 4 հազար կողմնակիցների հանրահավաք:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հանրահավաքին ելույթ է ունեցել Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաևան: Նա հայտարարել է, որ «մայիսի 12-ից 14-ը երկրում տեղ գտած հակահեղափոխության փորձերը ոչ թե տարանջատել, այլ հակառակը` համախմբել են Ղրղզստանի ժողովրդին»:
«Ղրղզական ժամանակավոր կառավարության նպատակն է նոր Սահմանադրության ընդունումը և արդար ու թափանցիկ նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունների արդյունքում ժամանակավոր կառավարությունը կհանձնի իշխանությունն օրինական ճանապարհով ընտրված նախագահին և խորհրդարանին»,- հայտարարել է նա: