17/05/2010 13:13
Դավութօղլու. Իրանի դեմ նոր պատժամիջոցների հիմքեր չկան
Միջուկային վառելիքի փոխանակման մասին Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրման արդյունքում Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների կամ ճնշման հիմքեր չկան: Այդ մասին, ըստ Բի-Բի-Սի գործակալության, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ըստ թուրք դիվանագետի, ստորագրված համաձայնագիրը վկայում է այն մասին, որ Իրանը ցանկանում է գնալ կառուցողական ճանապարհով:
Նշենք, որ այսօր Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրել են մինչև 3,5% իրանական ցածր հարստացված ուրանի փոխանակման մասին համաձայնագիրը: Այն կփոխանակվի Թեհրանի գիտահետազոտական ռեակտորի համար միջուկային վառելիքի` մինչև 20% հարստացած ուրանի հետ: