17/05/2010 11:19
Թուրքիայի վարչապետը կհանդիպի Վրաստանի նախագահին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Վրաստան, որտեղ Բաթումում հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Էրդողանն ու Սահակաշվիլին ելույթ կունենան Վրաստանի Սահմանադրական դատարանում, որին կհետևի համատեղ մամլո ասուլիսը:
Ռ.Թ.էրդողանը նաև կայցելի թուրքական ներդրումներով կառուցվող «Շերատոն» հյուրանոցը, ներկա կգտնվի իր պատվին կազմակերպած համերգին, որից հետո, երեկոյան, կմեկնի Վրաստանից: