17/05/2010 09:43
Թուրքիան, Բրազիլիան և Իրանը պայմանավորվել են
Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան, Բրազիլիան և Իրանը պայմանավորվածություններ են ձեռքբերել Իրանի միջուկային խնդրի շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Դավութօղլուի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Բրազիլիան ավելի վաղ իրենց միջնորդությունն էին առաջարկել իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցություններում, ինչը դրական արձագանքի էր արժանացել Իրանի կողմից:
«Համաձայնությունը ձեռք է բերվել շուրջ 18 ժամ բանակցություններից հետո», - հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը սպասվում է այսօր` Իրանի և Բրազիլիայի նախագահների և Թուրքիայի վարչապետի ամփոփիչ խորհրդակցություններից հետո: