17/05/2010 13:34
Հայաստանի երկու ձյուդոյիստներ` Եվրոպայի գավաթակիր
Կիևում մայիսի 15-16-ին անցկացված Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության մասնակիցների թվում էին նաև ՀՀ երիտասարդական հավաքականի հինգ պատվիրակներ: Սպասելիքները գերազանցեցին Գրիգոր Իվանյանը (55 կգ, Երևան) և Գոռ Հարությունյանը (60 կգ, Վանաձոր): Նրանք հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին, գրավեցին առաջին տեղն ու արժանացան գավաթակրի կոչմանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Սինգապուրի պատանեկան օլիմպիական առաջին խաղերի ուղեգիր նվաճած Դավիթ Ղազարյանը (66 կգ, Վանաձոր) բավարարվեց 7-րդ տեղով: