17/05/2010 16:40
Լևոն Հայրապետյանը չի մասնակցի Էստոնիա-Հայաստան հանդիպմանը
Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը չի մասնակցի 2011 թ. Եվրոպայի առաջնության Էստոնիա-Հայաստան ընտրական հանդիպմանը, քանի որ վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը` ավելացնելով, որ երիտասարդական հավաքականի` մայիսի 17-ին նախատեսված մարզումը տեղի կունենա «Նաիրի» մարզադաշտում, ժամը 17:00-ին: