17/05/2010 10:36
Մեկնարկում է Դմիտրի Մեդվեդևի այցն Ուկրաինա
Այսօրվանից մեկնարկում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցելությունն Ոկրաինա: Ռուսաստանի ղեկավարը Կիևում կմասնակցի Ռուսաստանի և Ուկրաինայի միջպետական հանձնաժողովի երրորդ նիստին, որի արդյունքում պետք է ընդունվի հստակ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ:
«Դա մի ամբողջ շարք համաձայնություններ են, որոնք այժմ մշակման և համաձայնեցման փուլում են»,- հայտնել է Դ. Մեդվեդևը ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրուցի ժամանակ ու հավելել, որ փաստաթղթերը վերաբերում են արտադրական, էներգետիկայի, հումանիտար փոխանակությունների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների համագործակցությանը` տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ: