17/05/2010 11:13
Նյույորքյան «տաքսի-գեյթ». մեծ աղմուկ` տաքսիների շուրջ
Նյու-Յորքում մեծ աղմուկ է բարձրացել, որն արդեն անվանել են «տաքսի-գեյթ»: Քաղաքի իշխանությունները ստուգել են, թե ինչպես են աշխատում տաքսիները և նրանց ամենավատ մտավախությունները հաստատվել են. գրեթե բոլոր վարորդները խաբում են հաճախորդներին` մի քանի անգամ ավել գումար պահանջելով նրանցից: Քաղաքային ճանապարհներին նրանք ստանում են տալիս քաղաքից դուրս գործող սակագինը:
Արդեն պարզվել է, որ մեկ տարվա ընթացքում խաբված ուղևորները փոխադրման համար հավելյալ վճարել են ավելի քան 1 մլն դոլար: Այժմ անազնիվ տաքսիստներին Նյու-Յորքի իշխանությունները մտադիր են հեռացնել աշխատանքից, իսկ ընկերությանը` զրկել արտոնագրից: Անբարեխիղճ վարորդներից շատերը պետք է նաև վճարեն խոշոր տուգանքներ: