17/05/2010 15:38
ԱԻՆ-ը և ՄԱԶԾ-ւ կքննարկեն ռիսկերի մեխանիզմի ձևավորումը
Ս.թ. մայիսի 18-20-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՄԱԶԾ գրասենյակի հետ համատեղ անցկացնում է Հայաստանում ազգային ռիսկի գնահատման իրականացման աշխատանքային հանդիպում:
Հանդիպման բացումը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը 9.30-ին` «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում:
Հանդիպման նպատակն է` ներկայացնել ՄԱԶԾ Ռիսկերի հատկորոշման գլոբալ ծրագրի մեթոդաբանությունը եւ նախաձեռնել Հայաստանում ռիսկերի գնահատման ազգային համակարգման մեխանիզմի ձեւավորումը:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի, տարբեր գերատեսչությունների, հետազոտական ինստիտուտների, ընկերությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնեցին Հհ ԱԻՆ փրկարար ծառայությունից: