17/05/2010 12:10
Վլադիմիր Հակոբյանը զիջեց Վան Յուեին
Աստրախանում ընթացող ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան Պրիի» 6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Վան Յուեի հետ: Երկուսն էլ պինդ շախմատիստներ են և տիրապետում են բարձր տեխնիկայի: Սկզբնախաղում կիրառվեց ռուսական պարտիայի տարբերակներից մեկը: Պետք է ասել, որ ինչպես Հակոբյանը, այնպես էլ Վան Յուեն նման սկզբնախաղի մեծ փորձ ունեն:
Ի վերջո, Չինաստանի ներկայացուցչին հաջողվեց վերադարձնել 5-րդ տուրում կորցրածը. Նախորդ տուրում նա հաղթանակը ձեռքից բաց թողեց Յակովենկոյի հետ պարտիայում:
Դիրքային երկարատև ճնշումն ավարտվեց նրանով, որ սևերն անցումային զինվոր ստացան: Վլադիմիրը համառորեն դիմադրում էր, սակայն Վան Յուեն հետևողականորեն զարգացրեց իր առավելությունը և հասավ հաղթանակի: Վաստակած մեկ միավորը չինացի գրոսմայստերին հնարավորություն է տալիս շարունակել պայքարը հավակնորդների մրցաշարի վերջին ուղեգրի համար: Իսկ Վլադիմիր Հակոբյանն առայժմ 2 միավորով հանգրվանել է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
Ավելացնենք, որ հայ շախմատիստն այսօր սևերով կխաղա Եվգենի Ալեքսեևի հետ:
6-րդ տուր. 16.05.10
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Պետեր Լեկո (Հունգարիա) 0,5:0,5
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 0,5:0,5
Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) 1:0
Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան) 0:1
Պավել Էլյանով (Ուկրաինա)-Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան) 0:1
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-Վան Յուե (Չինաստան) 0:1
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-Վուգար Հաշիմով (Ադրբեջան) 0,5:0,5
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-Վան Յուե (Չինաստան) 0:1
1. e4 e5 2. Nf3 Nf6 3. Nxe5 d6 4. Nf3 Nxe4 5. d4 d5 6. Bd3 Be7 7. O-O Nc6 8. c4 Nb4 9. Be2 O-O 10. a3 Nc6 11. cxd5 Qxd5 12. Nc3 Nxc3 13. bxc3 Bf5 14. Re1 Rfe8 15. Bf4 Rac8 16. h3 h6 17. Qc1 Qd7 18. Qb2 Bd6 19. Bxd6 cxd6 20. Nh4 Be6 21. Rad1 d5 22. Bd3 b6 23. Bb1 Qd8 24. Nf3 Qf6 25. Qb5 g6 26. Re3 Bxh3 27. Rxe8+ { [%clk 0:18.44] } Rxe8 28. Qxd5 { [%clk 0:18.40] } Bg4 29. Re1 { [%clk 0:16.03] } Rd8 30. Qe4 { [%clk 0:15.56] } Bxf3 31. Qxf3 { [%clk 0:15.43] } Qxf3 32. gxf3 { [%clk 0:15.39] } Kf8 33. Kg2 { [%clk 0:14.08] } Ne7 34. Kg3 { [%clk 0:11.03] } Nd5 35. c4 { [%clk 0:09.31] } Nc3 { [%clk 0:19.50] } 36. d5 { [%clk 0:09.25] } Re8 { [%clk 0:18.36] } 37. Rh1 { [%clk 0:08.32] } Ne2+ { [%clk 0:16.23] } 38. Kg2 { [%clk 0:07.48] } h5 { [%clk 0:16.02] } 39. Bc2 { [%clk 0:06.15] } Nf4+ { [%clk 0:03.19] } 40. Kg3 Ne2+ 41. Kg2 Rc8 42. Bb3 Nd4 43. Ba2 Ke7 44. Rd1 Nf5 45. a4 Kd6 46. a5 Kc5 47. axb6 axb6 48. Bb1 Nd6 49. Bd3 Ra8 50. Rc1 Ra3 51. Be2 Ra2 52. Bf1 g5 53. Kg1 { [%clk 0:19.10] } Rd2 54. Kg2 { [%clk 0:17.33] } f5 55. Kg1 { [%clk 0:15.53] } f4 { [%clk 0:19.52] } 56. Rb1 { [%clk 0:12.13] } Rc2 { [%clk 0:11.34] } 57. Rd1 { [%clk 0:12.04] } Ra2 { [%clk 0:10.10] } 58. Rb1 { [%clk 0:10.22] } Rd2 { [%clk 0:09.42] } 59. Kg2 { [%clk 0:04.18] } g4 { [%clk 0:08.40] } 60. fxg4 { [%clk 0:17.02] } hxg4 61. Kg1 { [%clk 0:14.39] } f3 { [%clk 0:08.54] } 62. Kh2 { [%clk 0:12.53] } Ne4 { [%clk 0:07.33] } 63. Rb5+ { [%clk 0:10.48] } Kd4 { [%clk 0:06.01] } 64. d6 { [%clk 0:10.02] } Kc3 { [%clk 0:05.18] } 65. Re5 { [%clk 0:04.03] } g3+ { [%clk 0:04.59] } 66. Kg1 { [%clk 0:04.22] } gxf2+ { [%clk 0:03.50] } 67. Kh2 { [%clk 0:04.48] } Rd1 { [%clk 0:02.26] } 68. Rxe4 { [%clk 0:03.25] } Rxf1 { [%clk 0:02.52] } 69. Re3+ { [%clk 0:03.46] } Kxc4 { [%clk 0:03.07] } 70. Rxf3 { [%clk 0:00.50] } Rd1 { [%clk 0:03.31] } 71. Rf4+ { [%clk 0:01.15] } Kc5 { [%clk 0:03.33] } 72. Rxf2 { [%clk 0:01.12] } Rxd6 { [%clk 0:03.28] } 73. Rc2+ { [%clk 0:01.33] } Kb4 { [%clk 0:03.51] } 74. Rb2+ { [%clk 0:01.58] } Kc4 { [%clk 0:04.18] } 0:1:
Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո
3. Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-4
8. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-3,5
4. Պետեր Լեկո (Հունգարիա)-3,5
2. Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-3,5
1. Պավել Էլյանով (Ուկրաինա)-3,5
11. Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-3
7. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-3
5. Բորիս Գելֆանդ (Իսրայել)-3
9. Վան Յուե (Չինաստան)-3
6. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-2,5
12. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-2,5
13. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-2,5
14. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-2,5
10. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-2
7-րդ տուր. 17.05.10
Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Վան Յուե (Չինաստան)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)
Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-Պավել Էլյանով (Ուկրաինա)
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-Բորիս Գելֆանդ (Իսրայել)
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)
Պետեր Լեկո (Հունգարիա)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)