18/05/2010 13:16
Հայաստան-Ուզբեկստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Մայիսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան-Ուզբեկստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, այդ խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղներում և Խանջյան 27, Մաշտոցի 20, Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Հարավային և հյուսիսային տրիբունաների մեկ տոմսի արժեքն է 1000 դրամ, իսկ արևելյան ու արևմտյան տրիբունաներում տեղ գրավելու համար երկրպագուները մեկ տոմսի համար պետք է վճարեն 2000 դրամ: