18/05/2010 10:42
Georgian Airways-ին թույլատրեցին չվերթներ իրականացնել
Վրաստանյան Georgian Airways ավիաընկերությանը ՌԴ Տրանսպորտի նախարարությունը թույլատրել է մայիսի 24-ից նոյեմբերի 1-ը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չարտերային չվերթներ իրականացնել: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է ավիաընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նինո Գիորգոբանին:
«Չարտերային թռիչքները կիրականացվեն շաբաթը 3-4 անգամ` կապված ուղևորների հոսքից», - ասել է Գիորգոբանին: