19/05/2010 11:19
Կազանում կհավաքվեն ԱՊՀ երկրների ՆԳՆ կադրային բաժինների պետերը
Մայիսի 19-20-ը Կազանում տեղի կունենա ԱՊՀ անդամ-երկրների ներին գործերի նախարարությունների կադրերի վարչությունների ղեկավարների խորհրդաժողովը:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն ներքին գործերի նախարարության և ոստիկանության ստորաբաժանումների ծառայողներով համալրման հետ կապված հարցեր, ինչպես նաև ԱՊՀ երկրների մասնագիտացված բուհերի ասոցիացիայի դերը` ՆԳՆ և ոստիկանության մարմինների ղեկավարների վերապատրաստման և վերաորակավորման կազմակերպման գործում:
Այս տարի խորհրդաժողովին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի պատվիրակությունները:
Ինչպես Aysor.am-ին հայտնեց ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Սայաթ Շիրինյանը, հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ՀՀ Ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ Արմեն Չարենցը: