20/05/2010 09:55
Ղազախստանը բացել է Ղրղզստանի հետ սահմանը, Ջալալ-Աբադում հանգիստ է
Անցած գիշեր ղրղզական Ջալալ-Աբադ քաղաքում, որտեղ արտագարգ դրություն է հատարարված, հանգիստ է եղել: Այս մասին ռուսաստանյան «Վեստիին» հայտնել է Ղրղզստանի ՆԳՆ ներկայացուցիչը:
«Իրավիճակն ապակայունացնելու որևէ փորձ չի եղել», - հայտնել է աղբյուրը:
Ըստ վերջին տվյալների` Ջալալ-Աբադում չորեքշաբթի օրը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 2 մարդ, վրավորվել` 70: Հրազենային վնասվածք է ստացել նաև 5-ամյա մի երեխա:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այսօր Ղազախստանը բացել է Ղրղզստանի հետ սահմանը` Կորդայ, Սիպատայ բատիր, Այշա-բիբի հսկիչ անցակետերում: