20/05/2010 11:09
Ղրղզստանը նոր նախագահ կընտրի 2011 թվականի հոկտեմբերին
Ղրղզստանի նոր նախագահն իր պաշտոնը կստանձնի 2012 թվականի հունվարի 1-ին: Այդ մասին, ըստ Ինտերֆաքսի, հայտնել է Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Օմուրբեկ Տեկեբաևը:
«Երկրի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան 2011թ. հոկտեմբերին»,-ասել է նա Ազգային առաջին հեռուստաալիքի եթերում:
Ըստ ժամանակավոր կառավարության մայիսի 19-ի որոշման` անցումային փուլի նախագահ Ռոզա Օթունբաևան կշարունակի պաշտոնավարել մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը: