20/05/2010 10:31
Օբաման փորձել է համոզել Էրդողանին պատժել Իրանին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում փորձել է համոզել Ստամբուլին, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների ընդունումն անհրաժեշտ է: Այս մասին հայտնում է Ազատտիկ ռադիոկայանը:
Հատկանշական է, որ նույն օրը Իրանի միջուկային խնդրի շուրջ, թուրքական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մայիսի 18-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդին է ներկայացրել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների նախնական բանաձևը: