20/05/2010 09:28
Սոմալին ճանաչեց Կոսովոյի անկախությունը
Սոմալին դարձավ 69-րդ երկիրը, որը ճանաչեց Կոսովոյի անկախությունը:
«Սոմալիի ԱԳՆ-ը Կոսովոյի արտգործնախարար Սկենդեր Խիսենիին հղած դիվանագիտական նոտայով հաստատում է այդ երկրի որոշումը` ճանաչել Կոսովոն որպես անկախ և ինքնիշխան պետություն», - համաձայն ՌԻԱ Նովոստի գործակալության, ասված է Սոմալիի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սոմալին «գիտակցում է Կոսովոյի կենսական մեծ ավանդը` Բալկաններում կայունացման և խաղաղ համագոյակցության հարցում»:
Հիշեցնենք, որ Կոսովոն միակողմանի կերպով անկախություն է հռչակել 2008 թվականի փետրվանրի 17-ին: Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ հրաժարվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը: