20/05/2010 12:20
Հակոբյանի համառությունը պարգևատրվեց կես միավորով
Աստրախանում կազմակերպված ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան Պրիի» 9-րդ տուրի շրջանակներում Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ: Սևերով հանդես եկող հայ գրոսմայստերին չէր հաջողվում հավասարեցնել խաղը, և երկար ժամանակ սպիտակները ճնշում էին գործադրում սևերի պաշտպանական դիրքերի վրա: Սակայն ժամանակի ավարտից ոչ շատ առաջ Հակոբյանը կոմբինացիա խաղարկեց, որը հանգեցրեց փոխանակության:
Չնայած այն հանգամանքին, որ խաղատախտակի վրա շատ քիչ խաղաքարեր էին մնացել, Պոնոմարյովը վճռեց փոքր ուժերով վտանգավոր հարձակում կազմակերպել սևերի արքայի դեմ: Վլադիմիրն ստիպված էր պաշտպանությունում առավելագույն համառություն և խելամտություն դրսևորել: Արդյունքում, որպես պարգևատրում, հայ շախմատիստը կես միավոր վաստակեց:
9-րդ տուր. 19.05.10
Վան Յուե (Չինաստան)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 0,5:0,5
Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-Վուգար Հաշիմով (Ադրբեջան) 0,5:0,5
Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 0:1
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) 0,5:0,5
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Պավել Էլյանով (Ուկրաինա) 0:1
Պետեր Լեկո (Հունգարիա)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) 0,5:0,5
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո
1. Պավել Էլյանով (Ուկրաինա)-5,5
2. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-5
3. Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-5
4. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-5
5. Պետեր Լեկո (Հունգարիա)-5
6. Բորիս Գելֆանդ (Իսրայել)-4,5
7. Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-4,5
8. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-4,5
9. Վան Յուե (Չինաստան)-4,5
10. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-4
11. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-4
12. Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-4
13. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-4
14. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-3,5
10-րդ տուր. 21.05.10
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)
Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)
Պավել Էլյանով (Ուկրաինա)- Պետեր Լեկո (Հունգարիա)
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)
Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)
Վան Յուե (Չինաստան)-Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)