20/05/2010 18:11
Անվանի մարզուհի Զինաիդա Սիմոյանը 60 տարեկան է
Անվանի հրաձգուհի, Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ Զինաիդա Սիմոնյանն այսօր դարձավ 60 տարեկան: Ծնվել է 1950 թ. մայիսի 20-ին: Ավարտել է Երևանի անասնաբուժա-անասնաբուծական ինստիտուտը: Աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն է, 58 ռեկորդների հեղինակ:
1996 թ.-ից աշխատում է հրաձգության հանրապետական մասնագիտացված մարզադպրոցում, որպես ուսումնական մասի վարիչ: 2003 թ.-ից ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ է: Հոբելյանի առթիվ շնորհավորում ենք անվանի մարզուհուն և մաղթում երկար տարիների կյանք ու մեծագույն հաղթանակներ կյանքի բոլոր ոլորտներում: