21/05/2010 15:47
Մալաքյանն ու Եդիգարյանը նույնպես հրավիրվեցին ազգային հավաքական
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, մայիսի 17-ին հրապարակել էր հավաքականի ընդլայնված կազմը, որը նախապատրաստվելու է մայիսի 25-ին կայանալիք Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպմանը: Այսօր հրապարակվել է մեր ընտրանու թարմացված կազմը, որում ընդգրկված է 21 ֆուտբոլիստ: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը որոշել է հավաքական հրավիրել երիտասարդական ընտրանու ևս երկու ֆուտբոլիստների` Էդգար Մալաքյանին և Արտակ Եդիգարյանին:
Մայիսի 21-25-ը մեր թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի, իսկ հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մայիսի 25-ին, ժամը 20:00-ին:
Ստորև ներկայացնում ենք հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը:
Դարպասապահներ
Ստեփան Ղազարյան «Բանանց»
Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Ռանդերս», Դանիա
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Վահագն Մինասյան «Փյունիկ»
Հրայր Մկոյան «Միկա»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Լևոն Պաչաջյան «Սանատ Նաֆթ», Իրան
Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան
Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Սամվել Մելքոնյան «Բանանց»
Արթուր Ոսկանյան «Բանանց»
Արտակ Ալեքսանյան «Ուրալ», Ռուսաստան
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Մարկոս Պիզելի «Փյունիկ»
Հարձակվողներ
Հենրիխ Մխիթարյան «Մետալուրգ Դ.», Ուկրաինա
Հովհաննես Գոհարյան ԲԱՏԵ, Բելառուս
Էդգար Մանուչարյան «Ապելդորն», Հոլանդիա
Մարզումային գրաֆիկ
21.05.10 «Փյունիկ» մարզադպրոց 17:00 «բաց» մարզում
22.05.10 «Փյունիկ» մարզադպրոց 17:00 «բաց» մարզում
23.05.10 «Փյունիկ» մարզադպրոց 11:00 «փակ» մարզում
«Փյունիկ» մարզադպրոց 18:00 «փակ» մարզում
24.05.10 «Փյունիկ» մարզադպրոց 18:00 «փակ» մարզում