21/05/2010 12:24
Հայաստանի հավաքականը հաղթեց Տալլինում
ԷՍՏՈՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 2:3 (1:1)
ԷՍՏՈՆԻԱ- Ստանիսլավ Պեդոկ, Անդրեյ Վեյս, Կեն Կալաստե, Իգոր Մորոզով, Ալեքսեյ Յահիմովիչ, Տանել Վոտի (Ալբերտ Տաար, 67), Անդերո Պերբե, Սիմ Լուտս, Անրի Անիեր (Ալեքսանդր Դմիտրիև, 75), Սերգեյ Մոշնիկով (Սիմ Տենո, 60), Կայմար Սաագ:
ՀԱՅԱՍՏԱՆ- Էդվարդ Հովհաննիսյան, Արտաշես Առաքելյան, Արտակ Անդրիկյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Զավեն Բադոյան (Գևորգ Բադալյան, 69), Էդգար Մալաքյան (Հովհաննես Համբարձումյան, 88), Գևորգ Ղազարյան (Հրաչ Յագան, 90), Հենրիխ Մխիթարյան:
Գոլերը` Կայմար Սաագ, 33, Կեն Կալաստե, 81; Գևորգ Ղազարյան, 18, 68, Դավիթ Մանոյան, 55:
Ք. Տալլին, 20 մայիսի 2010 թ., «Կադրիորգ» մարզադաշտ:
Մրցավար` Պետուր Ռեյներտ (Ֆարերյան կղզիներ):
Զգուշացումներ` Կառլեն Մկրտչյան, 12, Տանել Վոտի, 44, Դավիթ Մանոյան, 52, Սիմ Տենո, 64, Գևորգ Բադալյան, 75:
Մայիսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականն անցկացրեց իր հերթական հանդիպումը 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Տալլինի «Կադրիորգ» մարզադաշտում մեր տղաները մրցեցին Էստոնիայի հավաքականի հետ և հաղթեցին 3:2 հաշվով: 18-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը բացեց հանդիպման հաշիվը, սակայն առաջին կեսում Կայմար Սաագի դիպուկ հարվածի շնորհիվ դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Երկրորդ կեսում Դավիթ Մանոյանը և Գևորգ Ղազարյանը կրկին առաջ մղեցին մեր թիմին: Հանդիպման վերջնամասում Կեն Կալաստեն կրճատեց հաշվի տարբերությունը: Էստոնացիներն ավելին ի վիճակի չէին անել մի խաղում, որում նախաձեռնությանը տիրում էին հայ ֆուտբոլիստները: Պետք է նշել, որ մրցակիցները շեշտը դրել էին հարձակման վրա, սակայն Հայաստանի հավաքականն արագ և գրագետ գործողությունների շնորհիվ վերահսկում էր խաղի ընթացքը:
Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց այս մրցաշարում: Ութ հանդիպումից հետո մեր թիմը վաստակեց 10 միավոր և մրցաշարային աղյուսակում հավասարվեց 2-րդ տեղում ընթացող Թուրքիայի ընտրանուն, որը, սակայն, երկու հանդիպում պակաս է անցկացրել:
Ավելացնենք, որ Թուրքիայի երիտասարդական հավաքականը մայիսի 23-ին և 26-ին երկու ծանր արտագնա հանդիպում է անցկացնելու` նախ մրցելով էստոնացիների, իսկ այնուհետև` խմբի առաջատար շվեյցարացիների հետ: