21/05/2010 11:31
Ջալալ-Աբադում անկարգությունների հետևանքով զոհերի թիվն աճել է
Ղրղզստանի Ջալալ-Աբադ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի, բուժօգնության են դիմել 74 մարդ: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
«Նախորդ գիշեր Ջալալ-Աբադ շրջանի հիվանդանոցում` մայիսի 19-ի իրադարձությունների ընթացքում հրազենային վնասվածքի հետևանքով, մահացել է ևս մեկ վիրավոր»,- գործակալությանը ժամանակ հայտնել է Ղրղզստանի առողջապահության նախարարությունից: