21/05/2010 13:42
Սամվել Տեր-Սահակյանը գրավեց 5-րդ տեղը
Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ավարտված «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում 7 միավորով գրավեց 5-րդ տեղը: Նույնքան միավոր վաստակեցին նաև Բելաուսն ու Լինչևսկին, սակայն նրանք լրացուցիչ ցուցանիշներով բաժանեցին 3-4-րդ տեղերը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հաղթողի կոչումը նվաճել է ուկրաինացի Ժերեբուխը` 8 միավոր արդյունքով: Նրանից կես միավորով է հետ մնացել Սեթուրամանը: