21/05/2010 10:37
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը կմեկնի Գերմանիա
Մայիսի 26-28-ը Լայպցիգում (Գերմանիա) կկայանա «Տրանսպորտ և նորամուծություն. կարողությունների բացահայտում» թեմայով Տրանսպորտի միջազգային ֆորում, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո քարտուղարը:
Տրանսպորտի միջազգային ֆորումը, որը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մի մասն է կազմում, տրանսպորտի ոլորտի եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորություն կտա տարբեր հարցերի լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ տրանսպորտի բնագավառում նորամուծություններ կատարելու վերաբերյալ կազամակերպել համատեղ քննարկումներ:
Ֆորումի շրջանակներում մայիսի 27-ին տեղի կունենա տարբեր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում, որի ընթացքում առանձին կներկայացվեն ոլորտում հաջողությամբ իրականացված նորամուծությունները եւ առկա խնդիրները: