22/05/2010 13:44
ՀՀ ՊՆ. Տարածքների հանձման մասին ոչ մի խոսք չի գնում
«Այսօր տարածքների հանձման մասին խոսք անգամ չի գնում»,- Պաշտպանության նախարարության համալիրում կայացած ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա հրաժարվեց մեկնաբանել Եվրախորհրդարանի 2216` Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցը, որտեղ դրույթներ կան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ Ղարաբաղին պետք է տալ միջանկյալ կարգավիճակ, իսկ հայկական զինուժը պետք է դուրս բերվի «օկուպացված ադրբեջանական տարածքներից»:
ՊՆ նախարարը շեշտեց, որ «օկուպացված ադրբեջանական տարածքներ» չկան և ոչ մի տարածքների վերադարձման մասին խոսք գնալ չի կարող: