24/05/2010 12:20
Աշոտ Մխիթարյանը հանկարծամահ եղավ «Զվարթնոցում»
Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելու ժամանակ, սրտի կաթվածից հանկարծամահ եղավ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ գյումրեցի 51-ամյա Աշոտ Մխիթարյանը:
Նա 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալ նվաճած:
Ա. Մխիթարյանի ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Մենք խոր վշտով ցավակցում ենք Աշոտ Մխիթարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:
Անվանի մասնագետի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների հիշողությունում: