25/05/2010 11:49
Արթուր Ջավադյանը մեկնելու է Ալմաթի
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 26-29-ը մեկնելու է Ալմաթի` Միջին Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 23-րդ նիստին մասնակցելու համար:
Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են հետևյալ թեմաները. «Տարածաշրջանային ֆինանսական համագործակցության հզորացումը տարածաշրջանային ֆինանսական կայունություն և բարգավաճում ապահովելու նպատակով», «Դրամավարկային և փոխարժեքային ռեժիմները ճնշման ներքո» և «Ղազախստանի բանկային համակարգը և Ղազախստանի ազգային բանկի քաղաքականությունը հետճգնաժամային ժամանակահատվածում»:
Ինչպես հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստին ելույթ են ունենալու Չինաստանի ժողովրդական բանկի նախագահ Ժու Քսիաչուանը, անկախ խորհրդատու, Արգենտինայի կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Բլեհերը և Ղազախստանի ազգային բանկի նախագահ Գրիգորի Մարչենկոն: