26/05/2010 11:53
Ղրղզստանի Խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է ընթանում
Ղրղզստանի Խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում ապրիլյան իրադարձությունների հետևանքով զոհերի և տուժածների հարազատները:
Ինչպես հաղորդում է «24.kg» ղրղզական գործակալությունը, հավաքվածները պահանջում են, որպեսզի իրենց մոտ դուրս գա ժամանակավոր կառավարության նախագահ Ռոզա Օթունբաևան և ներկայացնի, թե ինչ ընթացքում է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի ձերբակալման հարցը: