26/05/2010 11:29
Վրաստանը Անկախության օրը նշում է զինվորական շքերթով
Այսօր Վրաստանում Անկախության օրվա կապակցությամբ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի կունենա զինվորական շքերթ: Համաձայն Ինտերֆաքս գործակալության` նախօրեին այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Վաղվա օրը տոնական է, և ես շատ լավ գիտակցում եմ, որ Վրաստանի տարածքների` լավագույն տարածքների, 20 տոկոսը օկուպացիայի տակ է: Ես հասկանում եմ, որ մեր համաքաղաքացիներից ոչ բոլորն են բարեկեցիկ կյանքով ապրում, սակայն մենք հասել ենք ամենակարևորին`պահպանել պետականությունը»,- նախօրեին ասել է Մ. Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահը հայտնել է նաև, որ այսօր Հերոսների հրապարակում կբացվի «ռուսական օկուպացիայի» դեմ պայքարում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան:
Ըստ գործակալության տվյալների` շքերթին կմասնակցեն 4 հազարից ավելի զինծառայող, 120 զրահապատ և այլ տեխնիկա, 12 ուղղաթիռ և 6 ինքնաթիռ:
Բացի այդ, այսօր Թբիլիսիում կանցկացվեն մի շարք տոնական և սպորտային միջոցառումներ: Տոնը կավարտվի մեծ տոնական համերգով, որին կմասնակցի նաև հանրահայտ "Boney M" խումբը: